Չեխիայում առնվազն հինգ մարդ է զոհվել ածխահանքում մեթանի պայթելու հետեւանքով

Armenpress 10:18, 21 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առնվազն հինգ մարդ Է զոհվել դեկտեմբերի 20-ի երեկոյան Չեխիայի հյուսիս-արեւելքի Կարվին քաղաքի մերձակա GSM ածխահանքում մեթանի պայթելու հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, լրագրողներին հայտնել Է հանքի տնօրենության ներկայացուցիչ Իվո Չելեխովսկին: «Հանքի ստորգետնյա թունելների հյուսիսային տեղամասերից մեկում միջին եվրոպական ժամանակով 17:17-ին (Երեւանի ժամանակով ժամը 20:17-ին) կուտակված մեթանի պայթյուն Է տեղի ունեցել»,- նշել Է նա եւ հավելել, որ ողբերգության զոհ են դարձել լեհ հանքագործներ, որոնք պայմանագրով աշխատում Էին Չեխիայում:

Եվս ութ հաքագործներ անհայտ կորած են համարվում: Ածխահանքում աշխատում են փրկարարները, որոնք հավաքում են փլատակները, որոնց տակ կարող են տուժածներ լինել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am