Թրամփը հրամայել Է Աֆղանստանից զինծառայողների դուրսբերման պլան պատրաստել. CNN

Armenpress 10:10, 21 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Պենտագոնին հրամայել Է Աֆղանստանից մոտավորապես 7 հազար ամերիկացի զինվորականների դուրսբերման պլան պատրաստել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 20-ին հայտնել Է CNN հեռուտաալիքը:

Նշվում Է, որ խոսքը վերաբերում Է այդ երկրում գործող ամերիկյան զորակազմի մոտավորապես կեսին: Ներկայում Աֆղանստանում գտնվում են ԱՄՆ-ի շուրջ 14 հազար զինծառայողներ: Աղբյուրների խոսքով՝ նրանցից 7 հազարի դուրսբերումը կպահանջի մի քանի ամիս:

CNN-ի տեղեկությունների համաձայն, Թրամփն այդ որոշումն ընդունել Է դեկտեմբերի 18-ին: The Wall Street Journal թերթը, վկայակոչելով աղբյուրներ, նաեւ հայտնել Է, որ Աֆղանստանից ամերիկացի զինծառայողների վերադարձը կսկսվի արդեն մի քանի շաբաթվա ընթացքում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am