Apple-ը հրաժարվել է ընդունել iPad-ների արատը

Armenpress 16:28, 20 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Apple կորպորացիան մեկնաբանել Է օգտատերերի գանգատները ծռված iPad-ների վերաբերյալ: Ընկերության ներկայացուցչի խոսքով՝ դա արտադրական գործընթացի կողմնակի արդյունք Է, բայց ոչ արատ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է The Verge-ը:

Բարակ կորպուսով նոր iPad Pro-ների վաճառքի սկսվելուց հետո օգտատերերն ուշադրություն են հրավիրել այն բանի վրա, որ պլանշետը շատ հեշտ Է ծռել: Դրանից հետո գնորդներն սկսել են գանգատվել, որ պլանշետը ծռված Է արդեն «տուփից հանելիս»: Նաեւ օգտատերերից ոմանք գանգատվում են, որ պլանշետն սկսում Է ծռվել առօրյա գործածության ընթացքում:

Apple-ում ընդունել են, որ նոր iPad-ները կարող են մատակարարվել «ոչ մեծ» ծռվածքով, եւ հավելել են, որ դա չի ազդում սարքի աշխատանքի վրա եւ արատ չԷ: Նշվում Է, որ դա արտադրական գործընթացի կողմնակի արդյունքն Է. պլանշետը ծռվում Է սարքի ալյումինե եւ պլաստիկե բաղադիչների սառչելու ժամանակ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am