ԱԳՆ-ն հորդորում է սպառազինության մրցավազքը դադարեցնելու Հայաստանի կոչը չշփոթել կարողությունների պակասի հետ

Armenpress 12:45, 20 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախարարությունը դարձյալ կոչ է անում դադարեցնել տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքը, սակայն նշում, որ այս կոչը չպետք է շփոթել Հայաստանի կարողությունների պակասի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Արտաքին գործերի նախարարությունում դեկտեմբերի 20-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

«Տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքը մշտապես բաց է մնում մեր օրակարգում: Այդ մասին ԵԱՀԿ նախարարական համաժողովի ժամանակ նշել է նաև նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը: Պետք է արձանագրենք, որ այն, ինչ ոմանց համար բիզնես է, մեր ժողովրդի համար մահացու գործիք է: Այս հարցը բարձրաձայնվում է բազմակողմ հարթակներում ԱԳ նախարարության կողմից: Սակայն մեր այս հայտարարությունը չպետք է շփոթել կարողությունների պակասի հետ, վստահ կարող ենք արձանագրել, որ ՀՀ զինված ուժերը ունեն Արցախի ու Հայաստանի անվտանգությունը պաշտպանելու բավարար հնարավորություն»,- ասաց Նաղդալյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am