Լիլիթ Մկրտչյանը Շարժայի մրցաշարի առաջատարից ետ է մեկ միավորով  

Armenpress 12:06, 20 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի կանանց թիմի անդամ Լիլիթ Մկրտչյանը ոչ-ոքի խաղաց Շարժայի մրցաշարի հերթական տուրում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Արաբական Միացյալ Էմիրություններում անցկացվող Շարժայի կանանց գավաթ ավանդական միջազգային մրցաշարի 8-րդ տուրում Լիլիթ Մկրտչյանը կիսեց միավորը մրցակցի հետ: Հայաստանի մյուս երկու ներկայացուցիչները՝ Սոնա Ասատրյանը և Արմինե Բաբայանը մրցեցին միմյանց հետ, և պարտիան խաղաղ արդյունք ունեցավ:

Լիլիթ Մկրտչյանն այժմ ունի 6 միավոր և առաջատարից ետ է մնացել 1 միավորով:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am