Մանուէլ Պետրոսյանը Իսպանիայի մրցաշարի առաջատարներից մեկն է

Armenpress 08:15, 20 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանիայում ընթացող «Սիտջես» միջազգային մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ Մանուէլ Պետրոսյանը տոնեց երկրորդ անընդմեջ հաղթանակը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մրցաշարի 6-րդ տուրում Պետրոսյանը գերազանցեց իր իսպանացի հակառակորդին: Հայաստանի մյուս ներկայացուցիչներից Վահե Բաղդասարյանը պարտվեց, իսկ Տիգրան Հարությունյանը՝ հաղթեց:

Այս տուրից հետո Մանուէլ Պետրոսյանը 5,5 միավորով մրցաշարի երկու առաջատարներից  մեկն է:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am