Թրամփը կարգադրություն է տվել Սիրիայից ամերիկյան զորքերն ամբողջությամբ դուրս բերելու մասին. Bloomberg

Armenpress 19:16, 19 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրություն է տվել Սիրիայից ամերիկյան զորքերն ամբողջությամբ դուրս բերելու մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով պաշտոնական իր աղբյուրի վրա:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն պետք է հնարավորինս արագ դուրս բերի զորքերը Սիրիայից: Ապրիլին նա ասել էր, թե Վաշինգտոնը գործնականում ավարտել է պայքարն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ, ուստի ամերիկյան կողմը պետք է որոշում կայացնի Սիրիայի տարածքից հեռանալու մասին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am