Գիտնականները բացահայտել են համեղ ուտելիքի նոր վտանգը


ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մանչեսթրի (Մեծ Բրիտանիա) Քաղաքային համալսարանի գիտնականները եկել են այն եզրակացության, որ ֆասթֆուդի օգտագործումը 40 տոկոսով մեծացնում Է ընկճախտի զարգացման վտանգը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է MedicalXpress-ի մամուլի տեղեկագրում:

Մասնագետները վերլուծել են 11 հետազոտությունների ընթացքում ստացված տվյալները, որոնք նվիրված են ընկճախտի եւ այն ուտելիքի օգտագործման միջեւ կապ գտնելուն, որոնք նպաստում են բորբոքային պրոցեսներին: Բոլոր ուսումնասիրություններին մասնակցել են 16-ից 72 տարեկան 100 հազարից ավելի կամավորներ, ներառյալ ԱՄՆ-ի, Ավստրալիայի, Եվրոպայի եւ Միջին Ասիայի բնակիչներ: Փորձին մասնակցողները կերակրի վերաբերյալ հարցաթերթիկներ են լրացրել իրենց սննդաբաժինը պարզելու նպատակով: Բացի այդ, պարզվել Է կամավորների հակումն ընկճախտի եւ ընկճախտային վիճակի նկատմամբ՝ հոգեկան խանգարման ախտանիշերի առկայության, ինքնաքննման կամ հակադեպրեսանտների օգտագործման հիման վրա: Յուրաքանչյուր մասնակցի տրվել Է բորբոքման որոշակի դիետիկ ինդեքս, որը ցույց Է տալիս, թե նրա սննդաբաժնի որ մասն Է կազմում անառողջ ուտելիքը: Պարզվել Է, որ ֆասթֆուդի եւ մեծ քանակությամբ ածխաջրեր ու ճարպեր պարունակող այլ վնասակար կերակուրների սիրահարները 1,4 անգամ ավելի հաճախ են տառապել ընկճախտից կամ նման ախտանիշերից: Ռիսկերը կախված չեն եղել սեռից եւ տարիքից, ինչպես նաեւ դիտարկման ժամանակից: Թեեւ գիտնականներն ընդունում են, որ պատճառահետեւանքային կապը կարող Է այլ լինել, ուտելիքը, որը հարուստ Է բջջանյութով եւ օգտակար նյութերով, կարող Է նպաստել հոգեկան խանգարումների զարգացման ռիսկի նվազեցմանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am