Alibaba-ն մտադիր Է օգտատերերի թիվը հասցնել 2 միլիարդի

Armenpress 17:33, 19 Դեկտեմբեր, 2018
ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մինչեւ 2036 թվականը Alibaba ընկերությունը մտադիր Է իր գրանցված անհատական օգտատերերի թիվն ամբողջ աշխարհում հասցնել 2 միլիարդի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 19-ին հայտնել Է China Daily թերթը:«Ավելի ու ավելի շատ օտարերկրացի մատակարարներ են նախապատվությունը տալիս առցանց-առեւտրական հարթակների միջոցով չինական շուկա դուրս գալուն: Նույնիսկ եթե չինացի սպառողների ընդամենը 1 տոկոսը գնի նրանց բրենդները, ապա դա կապահովի Alibaba-ի օգտատերերի բազայի ֆենոմենալ աճ»,-ասել Է Alibaba-ին պատկանող Tmall International ինտերնետ-առեւտրական հարթակի գլխավոր տնօրենի տեղակալ Վեյ Չենը: Նրա խոսքով՝ իր կազմավորման պահից անցած հինգ տարվա ընթացքում Tmall-ը 19 հազարից ավելի բրենդներ Է գրանցել աշխարհի 75 երկրներից եւ տարածաշրջաններից: Ընթացիկ տարվա հունիսի վերջի տվյալներով՝ ընկերության առցանց-առեւտրական հարթակներում գրանցված օգտատերերի թվաքանակը հասել Է 576 միլիոնի: Alibaba Group-ը Չինաստանի խոշորագույն ինտերնետ-ընկերությունն Է, որն աշխատում Է Էլեկտրոնային առեւտրի ոլորտում: Այն Ջեկ Մայի կողմից հիմնադրվել Է 1999 թվականին: Խումբն ունի Alipay սեփական Էլեկտրոնային վճարովի համակարգը, ընկերությանն են պատկանում մի քանի դուստր ինտերնետ-հարթակներ՝ Alibaba-ն, AliExpress-ը, Tmall-ը եւ Taobao-ն, ինչպես նաեւ դուստր-ձեռնարկություններ, որոնք մշակումներով են զբաղվում ամպային տեխնոլոգիաների ոլորտում՝ Alibaba Cloud-ը, եւ արհեստական ինտելեկտի բնագավառում՝ AI Labs-ը: Պաշտոնական տվյալների համաձայն, Alibaba Group-ի հասույթի մոտավորապես 86 տոկոսը կազմում Է ինտերնետ-կոմերցիան, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am