«Դեղին բաճկոնավորների» ելույթների կապակցությամբ Մակրոնի առաջարկություններով օրինագիծը մտցվեց խորհրդարան

Armenpress 17:10, 19 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Դեղին բաճկոնավորների» ցույցերով պայմանավորված ճգնաժամից ելք գտնելու վերաբերյալ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի առաջարկություններով օրինագիծը դեկտեմբերի 19-ին ներկայացվել Է Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատի) քննարկմանը:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Բենժամեն Գրիվոն բրիֆինգում, որը հեռարձակել Է BFMTV-ն: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը դեկտեմբերի 10-ի երեկոյան ուղերձ Է հղել ազգին՝ հայտարարելով այն որոշումների մասին, որոնք ինքն ընդունել Է «դեղին բաճկոնների» ելույթների հետ կապված ճգնաժամի ֆոնին: Մակրոնը, մասնավորապես, խոստացել Է 2019 թվականից ամսական նվազագույն աշխատավարձի 100 եվրոյով բարձրացում, այս տարվա վերջին լրացուցիչ չհարկվող պարգեւավճար աշխատող ֆրանսիացիներին, հարկերի վերացում այն թոշակառուների համար, որոնց թոշակը ցածր Է 2 հազար եվրոյից: «Դեղին բաճկոնավորների» ցույցերը, որոնք բողոքում են գների աճի եւ հարկերի ավելացման դեմ, Ֆրանսիայում անցկացվում են նոյեմբերի 17-ից: Ցուցարարների կողմից կազմակերպված ակցիաների թիվը հասնում Է հազարների: Երկրում արդեն հինգ անգամ շաբաթ օրերին անցկացվել են բողոքի համազգային օրեր, որոնք Փարիզում, Բորդոյում, Նանտում եւ մի շարք այլ քաղաքներում ուղեկցվել են ոստիկանության հետ արմատականների զանգվածային բախումներով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am