ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչները կմասնակցեն միջազգային մրցումների պլանավորման համաժողովին

Armenpress 16:36, 19 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ զինված ուժերի ներկայացուցիչները դեկտեմբերի 20-ից 21-ը Մոսկվայում մասնակցելու են «Միջազգային բանակային խաղեր-2019» մրցումների նախապատրաստման և կազմակերպման պլանավորման առաջին համաժողովին:

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am