«Արմենպրես»-ը շարունակում է բարձր պահել լրատվական գործակալությունների աշխատանքի նշաձողը. Արայիկ Հարությունյան

Armenpress 20:17, 18 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը շնորհավորական ուղերձ է հղել «Արմենպրես» լրատվական գործակալության հիմնադրման 100-ամյա տարեդարձի առթիվ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ուղերձում, մասնավորապես, ասված է. «Սրտանց շնորհավորում եմ գործակալության հիմնադրման 100-ամյակի կապակցությամբ: Անժխտելի է, որ ԶԼՄ-ները հսկայական ազդեցություն ունեն հասարակության արժեքների ձևավորման և սերունդների կրթության գործում, և «Արմենպրես» գործակալությունն  արդեն մեկ դար է, ինչ որակյալ տեղեկատվություն է մատուցում մեզ՝ շարունակելով բարձր պահել լրատվական գործակալությունների աշխատանքի նշաձողը:

Գործակալության 100-ամյակի առթիվ նախկին և ներկա բոլոր արմենպրեսականներին մաղթում եմ մասնագիտական նորանոր ձեռքբերումներ և հաջողություններ: Շարունակեք արհեստավարժության նոր նշաձողեր սահմենլ»:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am