Բելառուսական «Բելտա»-ի տնօրենը շնորհավորական ուղերձ է հղել «Արմենպրես»-ի 100-ամյակի կապակցությամբ

Armenpress 12:24, 18 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսական «Բելտա» գործակալության գլխավոր տնօրեն Իրինա Ակուլովիչը շնորհավորական ուղերձ է հղել «Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանին՝ գործակալության հիմնադրման 100-ամյա տարեդարձի կապակցությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ուղերձում, մասնավորապես ասված է.

«Հարգելի Արամ Լևոնի, շնորհավորում եմ Ձեզ նշանակալի օրվա՝ «Արմենպրես»-ի հիմնադրման 100-ամյակի կապակցությամբ: «Արմենպրես»-ն այսօր հզոր մեդիա կառույց է, Հայաստանի կյանքի մասին տեղեկատվության հավաստի աղբյուր: Աշխատակիցների հարուստ փորձը, պրոֆեսիոնալիզմը, նոր տեխնոլոգիաների կիրառումը գործակալությանը հնարավորություն են տալիս առաջատար դեր ունենալ երկրի հանրային կյանքում, ակտիվորեն զարգացնել միջազգային համագործակցությունը: Մաղթում եմ Ձեզ երջանկություն, առողջություն, ստեղծագործական հաջող գործունեություն»:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am