Հայաստանում Հարավային ռազմական օկրուգի տանկերը ոչնչացնում են պայմանական թշնամու թիրախները

Armenpress 21:18, 17 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ ԶՈՒ հարավային ռազմական օկրուգի բազայում, որը տեղակայված է Հայաստանում, տանկային ստորաբաժանումների զինծառայողները ձեռնամուխ են եղել արկերով գործնական կրակային վարժանքների:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, բարձրլեռնային «Ալագյազ» զորավարժարանում տանկիստները Т-72Б տեսակի տանկով իրականացնում են խնդիրներ՝ կապված առաջացող եւ շարժվող թիրախները ոչնչացնելու հետ: 

Մարտավարական գործողությունների անցկացման ընթացքում զինծառայողները գործնականում սովորում են շրջանցում, ներխուժում եւ հարձակում: Սպաները գործնականում որոշումներ են կայացնում ժամանակակից զինված հակամարտությունների փորձի հիման վրա:

Հայաստանում ռուսական ռազմակայանի մոտ 100 զինծառայողներ մասնակցում են տանկային ստորաբաժանումների վերապատրաստմանը, եւ ներգրավված է մինչեւ 50 միավոր ռազմական տեխնիկա:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am