Հայաստանում ՌԴ ԶՈՒ Հարավային ռազմական օկրուգի զորավարժարաններում օգտագործվում են անօդաչու սարքեր 

Armenpress 21:01, 17 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ ԶՈՒ Հարավային ռազմական օկրուգի բազայում, որը տեղակայված է Հայաստանում, զինծառայողների վերապատրաստման շրջանակներում սկսվեց անօդաչու թռչող սարքերի կիրառումը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, բարձր լեռնային «Կամխուդ», և «Ալագյազ»  զորավարժարաններում  հրետանային, հետախուզական և այլ ստորաբաժանումների զինծառայողները ծանոթանում են ռազմական տեխնիկայի օգտագործման հմտություններին, անօդաչու թռչող սարքերի ժամանակակից համալիրների օգտագործմամբ լեռնա-անտառային պայմաններում պաշտպանական, մարտական գործողություններ կատարելու նոր հմտություններին:

Նշված դժվարին պայմաններում կիրառվում է տարբեր տեսակի անօդաչու ավիացիա ինչպես ցերեկային, այնպես էլ՝ գիշերային ժամերին:

Անօդաչու թռչող սարքերի ժամանակակից համալիրները Հայաստանում ակտիվորեն օգտագործվում են ռազմակայանի կառավարման շահերի տեսանկյունից հատուկ մարտավարական զորավարժությունների ժամանակ՝ հետախուզության, պայմանական հակառակորդի թիրախների խոցման արդյունավետության գնահատման նպատակով:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am