Երեխաները Սանտա-Քլաուսին դադարում են հավատալ ութ տարեկանից. հարցում

Armenpress 17:56, 17 Դեկտեմբեր, 2018
ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էքսեթերի համալսարանի պրոֆեսորը պարզել Է միջին տարիքը, երբ երեխաները դադարում են հավատալ Սանտա-Քլաուսի մասին Սուրբծննդյան գլխավոր առասպելին: Համալսարանի կայքում հրապարակված «Սանտայի հարցման» եզրակացությունների համաձայն, երեխաները հիմնականում Սանտա-Քլաուսին դադարում են հավատալ ութ տարեկանից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:Հետազոտության ընթացքում հոգեբան Քրիս Բոյլը նաեւ պարզել Է, որ երեխաներից շատերը չեն վախենում հայտնվել անհնազանդների ցուցակում եւ հաճախ ծնողների առջեւ կեղծավորում են՝ պաշտպանելով առասպելը: Գիտնականի եզրակացությունները հիմնված են ամբողջ աշխարհի 1,2 հազար մեծահասակների պատասխանների վրա, որոնք գլխավորապես անդրադարձել են մանկական հիշողություններին:Հարցման մասնակիցների ավելի քան երրորդ մասը (34 տոկոսը) կցանկանար հեքիաթային հերոսի նկատմամբ հավատը պահպանել նաեւ չափահաս դառնալով. նույնքան հարցվածներ Էլ կարծում են, որ առասպելը նպաստել Է մանկության շրջանում իրենց լավ վարքագծին: Ընդ որում՝ 47 տոկոսը կապ չի նկատել իր վարքագծի եւ Սանտայի նկատմամբ հավատի միջեւ: Հարցման մասնակիցների 30 տոկոսից ավելին պատմել են, որ վշտացել են, երբ իմացել են, որ Սանտան գոյություն չունի, 10 տոկոսը ցասումով Է լցվել, իսկ 15 տոկոսն իրեն խաբված Է զգացել իր ծնողների կողմից: Չնայած դրան, հարցվածների միայն 30 տոկոսն Է կարծում, որ առասպելի պսակազերծումը ազդել Է մեծահասակների նկատմամբ իրենց վստահության վրա: Իսկ մեծամասնության (56 տոկոս) համար այդ նորությունը ավագներին պակաս վստահելու առիթ չի դարձել: Ծնողների 72 տոկոսը խոստովանում Է, որ իրենց հաճույք Է պատճառում ընտանիքում առասպելի պահպանումը, թեեւ 40 տոկոսն իրենց երեխաներին ճշմարտությունն Է պատմել, եթե նրանք ուղղակիորեն հարցրել են Սանտայի մասին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am