Իսպանացիները զանգվածայնորեն լրիվ մերկացել են ու դիակներ ձեւացել կենդանիներին խղճալու պատճառով

Armenpress 15:54, 17 Դեկտեմբեր, 2018
ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տասնյակ իսպանացիներ են մերկացել Բարսելոնայի բանուկ հրապարակում՝ ի նշան բողոքի նորաձեւության բրենդների արտադրանքի կազմում մորթու եւ կաշվի օգտագործման դեմ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրեսը», այս մասին հաղորդել Է The Independent-ը: Ֆլեշմոբի ժամանակ, որն անցել Է դեկտեմբերի 16-ին Կատալունյա հրապարակում, ակտիվիստները ոտքից գլուխ մերկացել են եւ իրենց մարմինները ծածկել արհեստական արյամբ: Գործողության վայրից լուսանկարներում երեւում Է, թե ինչպես են մարդիկ անշարժ պառկած ասֆալտին՝ պատկերելով սատկող կենդանիների: Բողոքող աղջիկներից մեկը նստած Է կենդանու մորթու վրա՝ «Որքա՞ն կյանք Է պահանջվում մեկ վերարկուի համար» պլակատով: Բողոքի ակցիան կազմակերպել Է Anima Naturalis միջազգային ոչ առեւտրային կազմակերպությունը, որն Իսպանիայում եւ Լատինական Ամերիկայում պաշտպանում Է կենդանիների իրավունքները:PETA (People for the Ethical Treatment of Animals —«Մարդիկ հանուն կենդանիների նկատմամբ բարոյական վերաբերունքի») կազմակերպության տվյալներով՝ ամբողջ աշխարհում վաճառվող մորթու ավելի քան 85 տոկոսն ստացվում Է ֆերմերական տնտեսություններից, որտեղ աղվեսներին, ջրաքիսներին եւ այլ կենդաիների ցմահ փակում են վանդակներում՝ նախքան սպանելն ու մորթի հանելը:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am