Աշխարհում աննախադեպ լարվածություն է բորբոքվում. Լավրով

Armenpress 13:56, 17 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ-ի ԱԳ նախարարության ղեկավար Սերգեյ Լավրովն արձանագրում Է, որ այսօրվա դրությամբ աշխարհում աննախադեպ լարվածություն Է բորբոքվում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Կոմսոմոլսկայա պրավդա» ռադիոկայանի ուղիղ եթերում կայացած հարցազրույցի ընթացքում նա նշել Է, որ «հանգուցային երկրներում քաղաքական գործիչներն, այնուամենայնիվ, չպետք Է, չեն կարող ինչ-որ մեծ պատերազմ թույլ տալ, որ դա նանց թույլ չի տա հասարակական կարծիքը, նրանց թույլ չեն տա ժողովուրդները»: «Հուսով եմ, որ խորհրդարաններն Էլ արեւմտյան յուրաքանչյուր երկրում առավելագույն պատասխանատվություն հանդես կբերեն»,- հավելել Է նա:

«Բայց ես բացարձակապես համաձայն եմ, որ աննախադեպ լարվածություն Է բորբոքվում»,- ասել Է նախարարը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am