Ֆրանսիայում կքննարկեն «դեղին բաճկոնավորների» նախաձեռնությամբ հանրաքվեների անցկացումը

Armenpress 09:47, 17 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի իշխանություններն ուշադրության կառնեն քաղաքացիական նախաձեռնության հանրաքվեների անցկացման մասին՝ «դեղին բաճկոնավորների» շարժման պահանջը, որոնց ընթացքում կքննարկվեն պետական կարեւորության հարցեր: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, պատմել Է երկրի վարչապետ Էդուար Ֆիլիպն Echos թերթում հրապարակված հարցազրույցում:

«Պատճառներ չեմ տեսնում, թե մենք ինչու պետք Է հանդես գանք այդ նախաձեռնության դեմ: Հանրաքվեն կարող Է լավ միջոց լինել ժողովրդավարության բնագավառում»,- ընդգծել Է նա: Վարչապետը հայտարարել Է, որ նման «քննարկումներ» կկազմակերպվեն ամբողջ Ֆրանսիայում: Նրա խոսքով՝ Ֆրանսիայի կառավարությունը բավարար չափով չի լսել իր քաղաքացիներին: Այժմ նա համոզված Է, որ ֆրանսիացիները երկրի կերպափոխում եւ նրա վերականգնում են ցանկանում իրենց մասնակցությամբ:

«Դեղին բաճկոնավորներն» առաջ են տանում R.I.C. քաղաքացիական նախաձեռնության հանրաքվեի մասին իրենց ծրագիրը: Այդ միջոցի օգնությամբ, որը նման Է Շվեյցարիայի հանրաքվեներին, ֆրանսիացիաները կկարողանան ուղղակիորեն քվեարկել օրենքների ուղղումների եւ պետական կարեւորության հարցերի շուրջ: Ներկայում հարցերը հանրաքվեի ներկայացնելու համար պահանջվում Է Ազգային ժողովի բոլոր պատգամավորների հինգերորդ մասի եւ ընտրողների 10 տոկոսի հավանությունը, սակայն Ֆրանսիայում նման նախադեպ տակավին չի եղել: Բողոքավորներն առաջարկում են համապատասխան շեմն իջեցնել մինչեւ 700 հազար ստորագրություն:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am