Մխիթարյանի դուբլը չօգնեց «Արսենալ»-ն խուսափել պարտությունից

Armenpress 20:21, 16 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 17-րդ տուրում «Արսենալ»-ն արտագնա խաղում մրցեց «Սաութհեմփթոն»-ի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախ խաղի 28-րդ րոպեին, այնուհետև 53-րդ րոպեին Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը դարձավ գոլի հեղինակ՝ դուբլ ձևակերպելով: Սակայն «Սաութհեմթոն»-ին հաջողվեց երեք գնդակ հեղինակել և հաղթել 3:2 հաշվով: Մխիթարյանը մասնակցեց ամբողջ խաղին: «Արսենալը» 34 միավորով մնաց 5-րդ տեղում:

Այսպիսով՝ «զինագործների» անպարտելության շրջանն ավարտվեց:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am