Արտյոմ Դալաքյանը պաշտպանել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը

Armenpress 18:23, 16 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թեթևագույն քաշային կարգում WBA վարկածով աշխարհի չեմպիոն Արտյոմ Դալաքյանը (17-0, 12 КО) վստահորեն պաշտպանել է իր տիտղոսն դոմինիկացի Գրեգորիո Լեբրոնի (21-4, 16 КО) դեմ մենամարտում։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Ուկրաինայի հայերի միության պաշտոնական կայքը, 6-րդ ռաունդում Դալաքյանը կարողացել է երրորդ անգամ նոկդաուն ուղարկել մրցակցին, և մրցավարը տեխնիկական նոկաուտ է գրանցել Լեբրոնին։

Այսպիսով, Դալաքյանը երկրորդ անգամ պաշտպանեց WBA վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը։

Մարտի 16-ին Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը Դալաքյանին պարգևատրել է միության «Սփյուռքի ակտիվ գործիչ» շքանշանով։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am