Դեկտեմբերի 20-ին ԱԱԾ-ն կտոնի կազմավորման 100-ամյակը

Armenpress 17:35, 15 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները դեկտեմբերի 20-ին կտոնեն ՀՀ անվտանգության մարմինների կազմավորման 100-ամյակը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ԱԱԾ նոր կայքի պաշտոնական շնորհանդեսի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:

«Դեկտեմբերի 20-ին ՀՀ ԱԱԾ մարմինների աշխատակցի տոնն է: Այդ օրը շատ մարդկանց ոչինչ չի ասում, բայց մարդիկ, որոնք ծառայում են ազգային անվտանգության մարմիններում, ծառայել են ԱԱԾ մարմիններում կամ իրենց հարազատներն են ծառայել Ազգային անվտանգության մարմիններում, շատ լավ գիտեն այս տոնի մասին: Այս տարի այն շատ ավելի յուրահատուկ է, քանի որ լրանում է ՀՀ ազգային անվտանգության մարմինների կազմավորման 100-ամյակը»,- ասաց Վանեցյանը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am