Ստրասբուրգում Սուրբծննդյան տոնավաճառը վերաբացվեց հրաձգությունից երկու օր անց

Armenpress 18:05, 14 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստրասբուրգում Սուրբծննդյան տոնավաճառը վերսկսել Է աշխատանքը քաղաքի կենտրոնում տեղի ունեցած հրաձգությունից երկու օր անց: Ինչպես հայտնել Է BFM հեռուստաալիքը, իրադարձության վայր Է ժամանել Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Քրիստոֆ Կաստաները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մենք որոշեցինք վերաբացել Սուրբծննդյան տոնավաճառը Ստրասբուրգի եւ ամբողջ Ֆրանսիայի պատվի համար»,- հայտարարել Է ՆԳՆ-ի ղեկավարը: «Սա մեր պատմությունն Է, այն ընդհանուր Է եւ պատկանում Է բոլոր ֆրանսիացիներին: Եվ այսօր առավոտյան մենք պարզապես ցանկացանք այստեղ մեր ներկայությամբ ցույց տալ, որ մենք կարող ենք գլուխ չխոնարհել», հավելել Է նա:

ԶԼՄ-ների տվյալներով՝ առեւտրական շարքերն աշխատանքը վերսկսել են տեղական ժամանակով ժամը 11:00-ին (Երեւանի ժամանակով 15:00-ին) անվտանգության ուժեղացված միջոցառումների պայմաններում:

Իրադարձությունների վայրից տեղական հեռուստաալիքների կադրերում երեւում են զինվորների ու ոստիկանների խառը պարեկախմբերը: Դեկտեմբերի 11-ի երեկոյան 29-ամյա Շերիֆ Շեկաթը Ստրասբուրգում հրաձգություն Է սարքել Սուրբծննդյան տոնավաճառի մերձակայքում, ինչի հետեւանքով զոհվել Է երեք, տուժել՝ 13 մարդ: Քաղաքագլուխը հարձակումը որակել Է ահաբեկչական գործողություն: Շեկաթը դեկտեմբերի 13-ին սպանվել Է ոստիկանության հատուկ գործողության ընթացքում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am