Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանի Ղազախի և Աղստևի հատվածում ԶՈՒ-ն կփոխարինի սահմանապահներով

Armenpress 17:26, 14 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանը պատրաստվում է Հայաստանի հետ սահմանի մի հատվածում զինված ուժերի ստորաբաժանումները փոխարինել սահմանապահ ուժերով:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանով՝  սահմանապահ ուժերը տեղակայվելու են Ղազախի և Աղստևի հատվածում:

Ինչպես հաղորդում է «Թուրան»-ը, այս մասին դեկտեմբերի 14-ին հայտարարել է Ադրբեջանի սահմանապահ զորքերի հրամանատար Էլչին Գուլիևը:

Գուլիևն այս որոշումը բացատրել է սահմանապահների պատրաստվածության բարձր մակարդակով:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am