«Լոռի»-ի մարզիչը հրաժարական է տվել  

Armenpress 11:14, 14 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վանաձորի «Լոռի» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչը հրաժարական է տվել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Լոռի»-ի գլխավոր մարզիչ Արմեն Ադամյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ «Լոռի» ՖԱ հիմնադիր Թովմաս Գրիգորյանի հետ հանդիպման ժամանակ որոշվել է, որ Արմեն Ադամյանը այլ պաշտոն կստանձնի ակումբում:

Արմեն Ադամյանը գլխավորել է 2017 թվականի հուլիսի 25-ից: Ադամյանի գլխավորությամբ թիմը դարձել է 2017/18 թթ. մրցաշրջանի Հայաստանի Առաջին խմբի առաջնության հաղթող: Բարձրագույն խմբի ընթացիկ առաջնության աշնանային շրջանը «Լոռի»-ն ավարտեց 5-րդ հորիզոնականում:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am