Բուդապեշտում բողոքի ակցիան ավարտվել Է ոստիկանության հետ բախումներով

Armenpress 10:51, 14 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բուդապեշտում լույս դեկտեմբերի 14-ի գիշերը ցուցարարների ու ոստիկանության բախումներ են տեղի ունեցել խորհրդարանի շենքի առջեւ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է B02 սերբական ռադիոկայանը:

Նրա տվյալներով՝ աշխատանքային օրենսդրության փոփոխությունների դեմ բողոքի ակցիային մասնակցել Է մի քանի հազար մարդ: Ոստիկանությունը հարկադրված Է եղել արտասվաբեր գազ կիրառել: Սկզբում ցուցարարները խաղաղ երթով անցել են քաղաքի կենտրոնով, բայց հետո մտել են խորհրդարանի մերձակա Լայոշ Կոշուտի հրապարակ եւ, անտեսելով հանգստություն պահպանելու կոչերը, սկսել են հրկիզիչ խառնուրդով շշեր նետել խորհրդարանի շենքը հսկող ոստիկանների վրա: Նշվում Է, որ ակցիայի մասնակիցները կարգախոսներ Էին հնչեցնում վարչապետ Վիկտոր Օրբանի դեմ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am