Ստրասբուրգի հրաձիգն սպանվել Է ոստիկանական գործողության ընթացքում

Armenpress 09:51, 14 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 14ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շերիֆ Շեքաթը, որին կասկածում են դեկտեմբերի 11-ին Ստրասբուրգում Սուրբծննդյան տոնավաճառի այցելուների վրա զինված հարձակման մեջ, որի ընթացքում զոհվել Է երեք եւ տուժել 13 մարդ, դեկտեմբերի 13-ի երեկոյան սպանվել Է Գերմանիայի հետ սահմանից ոչ հեռու:

Այս մասին հայտարարել Է Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության ղեկավար Քրիստոֆ Կաստաները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին: Ինչպես նշում են Ֆրանսիայի զանգվածային լրատվամիջոցները, 29-ամյա Շեքաթը գնդակահարվել Է ոստիկանական գործողության ընթացքում, որն սկսվել Էր տեղական ժամանակով երեկոյան ժամը մոտավորապես իննին: Դա տեղի Է ունեցել հարձակման վայրից մոտավորապես երկու կիլոմետր հեռավորության վրա: Ինչպես հաղորդել Է France Info-ն, նրան հայտնաբերել են Նեյդորֆի, որտեղ նրան վերջին անգամ տեսել Էին, հարեւան Մենոյի շրջանի պահեստներից մեկում: Հանցագործի որոնումներին մասնակցել են ոստիկանության եւ ուժային այլ կառույցների 720 աշխատակիցներ: Որոնողական գործողությանն իր մասնակցություն Է բերել Է նաեւ Գերմանիայի ոստիկանությունը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am