Լևոն Արոնյանը դուրս մնաց Լոնդոնի մրցաշարի առաջին տեղի համար պայքարից

Armenpress 07:29, 14 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի տղամարդկանց թիմի անդամ Լևոն Արոնյանը դուրս մնաց Լոնդոնի մրցաշարից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կիսաեզրափակչի երկու դասական պարտիաներից հետո, որոնք ավարտվել էին ոչ-ոքի արդյունքով, Արոնյանը և Մաքսիմ Վաշիե-Լագրավը մրցեցին արագ և կայծակնային շախմատում: Արագ շախմատի առաջին պարտիան ավարտվեց ոչ-ոքի, երկրորդում հաղթեց Լագրավը: Կայծակնային պարտիաներից երեքում հաղթեց Վաշիե-Լագրավը, մեկում էլ Արոնյանը: Արոնյանը դուրս մնաց առաջին տեղի համար պայքարից և Կարուանայի հետ կպայքարի երրորդ տեղի համար:

Մյուս զույգից եզրափակչի ուղեգիր նվաճեց Հիկարու Նակամուրան՝ գերազանցելով Ֆաբիանու Կարուանային:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am