Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորումը ցանկանում է տեսնել արդար և փոխադարձ ընդունելի հիմքերի վրա. ՌԴ ԱԳ նախարար

Armenpress 21:24, 13 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանն անելու է ամեն ինչ, որպեսզի նպաստի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես տեղեկացնում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը, այս մասին նշել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը:

«Մենք ցանկանում ենք խթանել Երևանի և Բաքվի միջև անմիջական կապը ՝ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման համար: Ես գիտեմ, որ Հայաստանի վարչապետի հետ հանդիպում եք ունեցել»,- ասել է Լավրովը:

Նա նշել է, որ Ռուսաստանը ցանկանում է, որ այդ կարգավորումը տեղի ունենա արդար և փոխադարձ ընդունելի հիմքերի վրա: «Ռուսաստանն իր ազգային կարողությամբ և որպես Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա Եռյակի անդամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ անելու է ամեն ինչ, որպեսզի նպաստի հակամարտության կարգավորմանը հասնելուն»,- եզրափակել է Լավրովը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am