Դիտորդն անհրաժեշտ է համարում քրեակատարողական հիմնարկների հաստիքների համալրումը

Armenpress 18:44, 13 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության քրեակատարողական հիմնարկներում հաստիքների ոչ բավարար համալրվածությունը պայմանավորված է համապատասխան սոցիալական երաշխիքներ չունենալով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց  ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում հասարակական վերահսկողություն իրականացնող Դիտորդների խմբի նախագահ Հասմիկ Հարությունյանը:

«Քրեակատարողական հիմնարկներում մենք հանդիպում ենք դեպքերի, որ հաստիքները բավարար համալրվածություն չունեն: Այդ փաստը պայմանավորված է մի քանի հանգամանքով՝ ոչ բավարար սոցիալական երաշխիքները, ինչին զուգորդվում է ծանր աշխատանքը՝ երբեմն նաև չկանոնակարգված գրաֆիկով: Նման պայմաններում, եթե անձը չունի բավարար սոցիալական երաշխիքներ, պետք է գործ ունենա բավականին բարդ ոլորտի հետ, և տրամաբանական է, որ անձինք խուսափում են ՔԿՀ-ներ աշխատանքի անցնելուց»,- ընդգծեց Հարությունյանը և հավելեց, որ այս խնդիրը վերացնելու համար պետք է գործնական քայլեր ձեռնարկվեն:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am