Սաուդյան Արաբիայում նավթի հանույթը պատմական ռեկորդ Է սահմանել

Armenpress 16:05, 13 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սաուդյան Արաբիայում նոյեմբերին նավթի հանույթը հասել Է օրական 11,06 միլիոն բարել պատմական ռեկորդին՝ ամենամեծ աճն արձանագրելով ՕՊԷՔ-ի բոլոր երկրների թվում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Էներգետիկայի միջազգային գործակալության (ԷՄԳ)՝ դեկտեմբերի զեկույցում:

«Հանույթի ավելացման (ՕՊԷՔ+-ի - խմբ.) համաձայնությունների կատարման շրջանակում Սաուդյան Արաբիան նոյեմբերին ցուցադրեց հանույթի ամենամեծ աճը, որն ամսական արտահայտությամբ ավելացել Է օրական 410 հազար բարելով՝ մինչեւ օրական 11,06 միլիոն բարելի պատմական ռեկորդը»,- նշվում Է զեկույցում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am