Զինծառայողի բուժումը Ֆրանսիայում կազմակերպելու նպատակով կառավարությունը հատկացրեց միջոցներ

Armenpress 13:48, 13 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը 1 մլն 303.6 հազար դրամ կհատկացնի ՀՀ պաշտպանության նախարարությանը՝ զինվորական ծառայության պարտականությունները կատարելիս հրազենային վնասվածք ստացած Ռուզվելտ  Թորոսյանի բուժումը Ֆրանսիայի Հանրապետությունում իրականացնելու նպատակով: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, միջոցները կհատկացվեն կառավարության պահուստային ֆոնդից:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am