Լավրովը Բաքվում կհանդիպի Ալիեւի եւ Մամեդյարովի հետ

Armenpress 12:30, 13 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը դեկտեմբերի 13-14-ին Բաքու այցի շրջանակում կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ երկրի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 13-ին հայտնել Է Ռուսաստանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Ռուսաստանի արտաքին գործերի նախարարին կընդունի Ադրբեջանի նախագահը, հանդիպումը կկայանա այսօր, պլանավորված Է այսօր: Բացի այդ, հանդիպում կկայանա Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի հետ, կողմերը կքննարկեն երկկողմ փոխգործակցության հանգուցային ասպեկտները, տարածաշրջանային ու միջազգային օրակարգը»,- ասել Է Զախարովան բրիֆինգում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am