Google-ը հայտարարել Է աշխարհում ամենապահանջված կերակուրը

Armenpress 12:16, 13 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Google որոնողական համակարգը հայտարարել Է 2018 թվականին օգտատերերի կողմից ամենապահանջված կերակուրը: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Vogue-ը՝ վկայակոչելով տարվա արդյունքների Էջը:

Հրատարակության տվյալներով՝ կատեգորիայի առաջատար Է դարձել unicorn cake-ը («Միաժանի» տորթը): Այդ տորթերը զարդարում են առասպելական կենդանու ոճավորված եղջյուրներով, ինչպես նաեւ ծիածանագույն կրեմով: Վիճակագրության համաձայն՝ ամենից հաճախ այդ աղանդերի անվանումը որոնիչ Է մտցվել հուլիսին: Տորթով ամենից շատ հետաքրքրվողներն ապրում են Թաիլանդի եւ Տոբագոյի, Նոր Զելանդիայի, Մեծ Բրիտանիայի, Ավստրալիայի եւ Սինգապուրի տարածքում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am