Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի ակումբները հայտնի են

Armenpress 07:37, 13 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի բոլոր մասնակից ակումբները հայտնի են:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝   հաջորդ փուլի ուղեգրի համար կպայքարեն հետևյալ ակումբները՝ «Բորուսիա Դորտմունդ», «Աթլետիկո», «Բարսելոնա», «Տոտենհեմ», ՊՍԺ, «Լիվերպուլ», «Պորտու», «Շալկե-04», «Բավարիա», «Այաքս», «Մանչեսթեր Սիթի», «Լիոն», «Ռեալ», «Ռոմա», «Յուվենտուս», «Մանչեսթեր Յունայթեդ»:

Չեմպիոնների լիգայի Փլեյ-օֆֆի վիճակահանությունը կկայանա դեկտեմբերի 17-ին ֆրանսիական Նիոն քաղաքում:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am