Շախմատի Հայաստանի առաջնությունը կմեկնարկի հունվարի 11-ին
ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի կանանց և տղամարդկանց առաջնությունը կմեկնարկի հունվարի 11-ին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` տղամարդկանց պայքարում իրենց ուժերը կչափեն` Ռոբերտ Հովհաննիսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Զավեն Անդրիասյանը, Արման Փաշինյանը, Տիգրան Պետրոսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Մանուէլ Պետրոսյանը, Արամ Հակոբյանը, Տիգրան Հարությունյանը և Շանթ Սարգսյանը:
Կանանց առաջնությունում միմյանց դեմ կմրցեն` Մարիա Կուրսովան, Սիրանուշ Ղուկասյանը, Մարիա Գևորգյանը, Աննա Խաչատրյանը, Սուսաննա Գաբոյանը, Մարիամ Ավետիսյանը, Մարիամ Մկրտչյանը, Արփինե Գրիգորյանը, Աստղիկ Հակոբյանը և Անահիտ Մկրտչյանը:
Կարծիքներ
Հարցազրույցներ
Փաստ մեկնաբանությամբ