Աշոցքում հունվարին շահագործման կհանձնվի նոր դահուկային կենտրոն  

Armenpress 15:29, 12 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունվարին Աշոցքում շահագործման կհանձնվի դահուկային տուրիստական բացառիկ կենտրոնը:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտնեց Հայաստանի դահուկասպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը:

«Մենք ԵՄ-ից ֆինանսական աջակցություն ենք ստացել, և այնտեղ կառուցվում է դահուկային փոքր կենտրոն, որն ունի մեծ հեռանկար: Փորձելու ենք Աշոցքը դարձնել Հայաստանի դահուկային կենտրոններից մեկը: Այն դառնալու է ձմեռային, արկածային տուրիզի կենտրոն»,-շեշտեց Սարգսյանը: Վերջինիս խոսքով` այս կերպ նաև զարկ կտրվի սպորտային տուրիզմի զարգացմանը:

Դահուկային կենտրոնի բացման արարողությունը կկայանա հունվարի 19-20-ին:

Վարվառա Հայրապետյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am