Մեյին վստահության հարցի շուրջ քվեարկության ընթացակարգը գործարկված Է. Reuters

Armenpress 12:57, 12 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կուսակցապետ եւ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի նկատմամբ վստահության հարցի շուրջ քվեարկության ընթացակարգը գործարկված Է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 12-ին հայտնել Է Reuters գործակալությունը: Նրա տվյալներով՝ դրա համար հավաքվել են անհրաժեշտ թվով ձայներ: Քվեարկությունը կկայանա դեկտեմբերի 12-ին բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատում:

«Կանոններին համապատասխան՝ քվեարկությունը կկայանա դեկտեմբերի 12-ին տեղական ժամանակով ժամը 18:00-ից մինչեւ 20:00-ն (Երեւանի ժամանակով ժամ-ը 22:00-24:00) ընկած հատվածում,- ասված Է պաշտոնական հաղորդագրության մեջ:- Ձայների հաշվարկը կանցկացվի քվեարկությունից անմիջապես հետո, եւ արդյունքները կհայտարարվեն նույն օրվա երեկոյան այնքան արագ, որքան որ դա հնարավոր Է»: Մեծ Բրիտանիայի վարչապետին վստահության շուրջ քվեարկությանը պետք Է մասնակցեն 315 պահպանողական պատգամավորներ: Իր պաշտոնը պահելու համար Մեյին բավարար կլինի ապահովել ձայների պարզ մեծամասություն՝ առնվազն 158 ձայն, ինչից հետո նա այդ ընթացակարգի կրկնվելուց պաշտպանված կլինի առնվազն մեկ տարվա ընթացքում: Կառավարության ղեկավարի պարտության դեպքում կուսակցությանը հարկ կլինի ընտրել նոր ղեկավար, ինչին երեք ամիս Է հատկացված, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am