Վիեննայի օդանավակայանում վթարային վայրԷջք Է կատարել Բուլղարիայի ՊՆ նախարարին փոխադրող ինքնաթիռը

Armenpress 12:31, 12 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ինքնաթիռը, որով Սոֆիայից Բրյուսել Էր ուղեւորվում Բուլղարիայի փոխվարչապետ եւ պաշտպանության նախարար Կրասիմիր Կարակաչանովը, արտակարգ վայրԷջք Է կատարել Վիեննայի օդանավակայանում՝ օդաչուների խցիկի ճաքած ապակու պատճառով: Դեկտեմբերի 12-ին այս մասին հայտնել Է Բուլղարիայի ազգային ռադիոն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Օդաչուների պրոֆեսիոնալիզմի շնորհիվ ինքնաթիռը բարեհաջող վայրԷջք կատարեց Վիեննայի օդանավակայանում՝ թեկուզեւ վթարային: Սոֆիայից կժամանի այլ ինքնաթիռ: Բոլորը ողջ եւ առողջ են»,- եթերում հայտնել Է Կարակաչանովը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am