Huawei-ի ֆինանսական տնօրենին գրավով ազատ են արձակել

Armenpress 10:30, 12 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանադայի դատարանը գրավով ազատ Է արձակել Huawei ընկերության ֆինանսական տնօրեն Մեն Վանչժոուին, որն սպասում Է ԱՄՆ արտահանձնման: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 12-ին հայտնել Է Bloomberg գործակալությունը:

Ազատման համար հարկ Է եղել մուծել կանխիկ 10 միլիոն կանադական դոլար (շուրջ 7,5 միլիոն դոլար): Այժմ նա կկարողանա կալանքը հսկողության ներքո կրել Վանկուվերի իր տանը՝ հանձնելով Չինաստանի Ժողովրդական Հանրապետության եւ Հոնկոնգի անձնագրերը: Մեն Վանչժոուն ձերբակալվել Էր դեկտեմբերի 1-ին Միացյալ Նահանգների խնդրանքով: ԱՄՆ-ը նրան մեղադրում Է Իրանի հետ գործարքների կազմակերպման մեջ՝ ամերիկյան պատժամիջոցների շրջանցմամբ: ԱՄՆ-ը 60 օր ունի ֆինանսական տնօրենի ձերբակալման պահից, որպեսզի Կանադային փոխանցի արտահանձնման գործը՝ մեղքի ապացույցներով, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am