Հայաստանի Հանրապետության և Կանաչ կլիմայի հիմնադրամի միջև ստորագրվել է Հիմնական համաձայնագիրը

Armenpress 10:07, 12 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանը և Կանաչ կլիմայի հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնակատար Խավիե Մանզանարեսը ստորագրել են Հայաստանի Հանրապետության և Կանաչ կլիմայի հիմնադրամի երկկողմ Հիմնական համաձայնագիրը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին նախարարությունից, ստորագրման արարողությունը տեղի է ունեցել դեկտեմբերի 11-ին Լեհաստանի Կատովիցե քաղաքում՝ Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի կողմերի 24-րդ համաժողովի ժամանակ։ Համաձայնագիրը կապահովի հիմնադրամի ներքո Հայաստանում իրականացվող գործողությունները։ Կանաչ կլիմայի հիմնադրամն այդ նպատակով 2020 թվականից սկսած զարգացող երկրներին կտրամադրի տարեկան 100 մլրդ․դոլար։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am