Փարիզի Հաղթական կամարը կրկին կբացվի դեկտեմբերի 12-ից

Armenpress 19:15, 11 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փարիզի գլխավոր տեսարժան վայրերից մեկը՝ Հաղթական կամարը, որը վնասվել է տեղի ունեցած բողոքի ակցիաների ընթացքում, զբոսաշրջիկների համար կրկին կբացվի դեկտեմբերի 12-ին: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի ազգային հուշարձանների կենտրոնի ղեկավար Ֆիլիպ Բելավալը:

«Հաղթական կամարը կբացվի չորեքշաբթի և կաշխատի սովորական ռեժիմով»,- Թվիթերի իր միկրոբլոգում գրել է Բելավալը: Միաժամանակ, տեղեկացվել է, որ հուշարձանի աշխատանքային գործունեության համար անհրաժեշտ անվտանգության ապահովման և մյուս բոլոր մեխանիզմները վերականգնված են:

Բելավալի խոսքով՝ «դեղին բաճկոնների» բողոքի ակցիաների ընթացքում դեկտեմբերի 1-ին հասցվել է հարյուր հազարչավոր եվրոյի վնաս:   



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am