Ֆելիքս Ցոլակյանը հերքում է առաջիկայում ԱԱԾ տնօրենի պաշտոնում իր նշանակվելու մասին լուրերը

Armenpress 17:29, 11 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանը հերքում է լրատվամիջոցներում շրջանառվող լուրերը, թե ինքն առաջիկայում զբաղեցնելու է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնը: «Արմենպրես»-ի հետ զրույցում Ցոլակյանն ասաց.

«Չկա նման բան: Ես հենց նոր եմ եկել Գյումրիից: Թերթերն ինչ ուզել, գրել են: Լուրերը լիովին անհիմն են»:

Հարցին՝ նա բացառո՞ւմ է, որ առաջիկայում կարող է նման  առաջարկ ստանալ, Ցոլակյանը պատասխանեց. «Որևէ բան բացառել հնարավոր չէ, սակայն ես ասում եմ, որ  նման բան  չկա»։

Լրատվամիջոցներում լուրեր էին շրջանառվում, թե  ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանը առաջիկայում նշանակվելու է ԱԱԾ տնօրենի, իսկ ԱԱԾ ներկայիս տնօրեն Արթուր Վանեցյանը ՝ ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնում:

Աննա Գրիգորյան

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am