Բակո Սահակյանն այցելել է Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր Տաճարի շինհրապարակ

Armenpress 17:26, 11 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 11-ին այցելել է մայրաքաղաք Ստեփանակերտում կառուցվող Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր Տաճարի շինհրապարակ եւ ծանոթացել իրականացվող աշխատանքների ընթացքին:

Ինչպես «Արմենպրես»-ին տտեղեկացրին Արցախի Հանրասպետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, նախագահին ուղեկցում էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը, պաշտոնատար այլ անձինք:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am