Բաքվում թմրամոլը կնոջը նետել է պատուհանից

Armenpress 12:57, 11 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բաքվում թմրամոլ Ռամիզ Փարվիզ օղլու Թախվելին  կնոջը՝ Ադել Ազեր գըզը Թախվելիին նետել է շենքի 5-րդ հարկից:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Ադել Ազեր գըզը Թախվելին ստացած վնասվածքների հետևանքով տեղում մահացել է:

Դեպքի առթիվ Բաքվի Նասիմիի շրջանի դատախազությունում քրեական գործ է հարուցվել:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am