Արհմիություններն անբավարար են համարել Մակրոնի հայտարարած միջոցառումները

Armenpress 10:55, 11 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի արհմիություններում մեկնաբանել են նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարություններն այն միջոցառումների մասին, որոնք կապված են «դեղին բաճկոնավորների» զանգվածային բողոքների հետ, նշելով, որ նրա առաջարկությունները բավարար չեն եւ չեն լուծի աշխատավորների խնդիրները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Առավել ազդեցիկ արհմիություններից մեկում՝ Աշխատանքի ընդհանուր կոնֆեդերացիայում, բողոքի նոր ակցիաների կոչ են արել: Այդ արհմիության առաջնորդ Ֆիլիպ Մարտինեզը France Info ռադիոկայանի եթերում կոչ Է արել դեկտեմբերի 14-ից ցույցեր անցկացնել «դեղին բաճկոնավորների» հետ համատեղ»:

«Հանրապետության նախագահը ոչինչ չի հասկացել, նա չի ցանկանում հասկանալ այն ցասումը, որը վերջին շաբաթներին սկսեց ավելի ուժգին արտահայտվել,- ասել Է Մարտինեզը: «Նա առաջարկում Է Ֆրանսիայում 100 եվրոյով բարձրացնել ամսական նվազագույն աշխատավարձը: Դա շատ հեռու Է այն բանից, ինչ պահանջում ենք: Ըստ որում նա չի ճշտում, թե ով Է վճարելու»,- ասել Է Մարտինեզը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am