Փաշինյանը հավաստում է, որ ՀԱՊԿ-ի անդամ Հայաստանը չի ձգտում դեպի ՆԱՏՕ

Armenpress 20:13, 10 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ է, և չի ձգտում դեպի ՆԱՏՕ, բայց շարունակելու է պահպանել հարաբերությունները դաշինքի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը, վկայակոչելով դեկտեմբերի 10-ին օտարերկրյա լրատվամիջոցների հետ հանդիպման ընթացքում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը:

«Մենք հարաբերություններ ունենք ՆԱՏՕ-ի հետ, դրանք կապված են խաղաղապահ առաքելությունների հետ, այդ թվում՝ Կոսովոյում, Աֆղանստանում, և մենք շարունակելու ենք այդ համագործակցությունը: Բայց մենք չենք ձգտում դեպի ՆԱՏՕ, մենք ՀԱՊԿ-ի անդամ ենք»,- նշել է Փաշինյանը:

Փաշինյանը նաև նշել է, որ Հայաստանը պահպանում է գործընկերային հարաբերությունները և՛ Ռուսաստանի, և՛ ԵՄ-ի հետ, բայց չի լինելու որևէ մեկի ազդեցության տակ:

«Մենք գործընկերներ ենք և՛ ՌԴ-ի, և՛ ԵՄ-ի հետ, և չենք գտնվում որևէ մեկի ազդեցության ներքո»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am