Փաշինյանը վերահաստատել է առանց նախապայմանների Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու պատրաստակամությունը

Armenpress 20:00, 10 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը հայտնում է առանց նախապայմանների Թուրքիայի հետ ուղիղ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու պատրաստակամության մասին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «Սպուտնիկ Արմենիա» գործակալությունը, վկայակոչելով օտարերկրյա լրատվամիջոցների հետ հանդիպման ընթացքում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությանը:

«Հուսով ենք, որ Թուրքիան նույնպես այդպիսի կեցվածք կընդունի»,- ասել է Փաշինյանը:

Ընդ որում, անընդունելի նախապայմանների թվում Փաշինյանը նշել է Լեռնային Ղարաբաղի հարցը։ «Բայց Թուրքիայի հետ հարաբերությունները կապված են Լեռնային Ղարաբաղի հարցի հետ, երրորդ երկրի հետ։ Ես նկատի ունեմ Ադրբեջանը»,- նկատել է նա։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am