«Մուրացան» համալսարանական հիվանդանոցում բուժվող երեխաների համար համերգ են կազմակերպել

Armenpress 19:22, 10 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Այսօր Միրզոյան քառյակի երաժիշտները համերգ են ունեցել «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում:

 Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԵՊԲՀ-ից, Միրզոյան քառյակի երաժիշտները  միավորվել են ԵՊԲՀ ուսանողների, բժիշկների հետ և ապացուցել, որ տոն կարող է լինել նույնիսկ հիվանդանոցում, և դրա համար շատ բան հարկավոր չէ: 

Համերգից հետո երաժիշտներն ուրախացրեցին հիվանդանոցում բուժվող երեխաներին՝ իրենց բերած նվերներով։ Երեխաների ուրախությամբ  ոգևորված էր նաև «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի ողջ բժշկական անձնակազմը:

հիվանդանոցի անձնակազմը շնորհակալություն է հայտնում բոլոր այն մարդկանց,  ովքեր տարեվերջյան բազմազբաղ առօրյայում գտնում են ժամանակ, այցելում են համալսարանական հիվանդանոց, և երեխաներին են փոխանցում իրենց դրական էներգիան: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am