Վրացական ընդդիմությունը չի բացահայտել, թե ինչ Է պատրաստվում անել դեկտեմբերի 16-ին

Armenpress 15:36, 10 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի միավորված ընդդիմության ղեկավարներից մեկը՝ Գեորգի Վաշաձեն, լրագրողներին հայտարարել Է, որ նրանք դեկտեմբերի 16-ին իրենց գործողությունների մասին կիմանան դեկտեմբերի 16-ին: Նրա խոսքով, իրենց միավորումն անպայման կգա իշխանության, եւ դա պարզապես ժամանակի հարց Է, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Գրուզիա Online»-ին:

«Մենք շատ ուժեղ ու ֆանտաստիկ պլաններ ունենք: Մեզ պաշտպանում Է Վրաստանի բնակչության ակտիվ մասը, որը, չնայած ճնշմանն ու սպառնալիքին, կատարեց իր ընտրությունը: Այդ ընտրությունը դարձավ այն բանի հիմքը, որ մենք սկսենք նախապատրաստվել իշխանության գալուն: Այն, թե երբ դա տեղի կունենա, պարզապես ժամանակի հարց Է: Ձեր առջեւ կանգնած Է Վրաստանի ապագա կառավարությունը: Իսկ թե ինչ ենք մենք պատրաստվում ձեռնարկել դեկտեմբերի 16-ին, կտեսնեք դեկտեմբերի 16-ին: Մեր ծրագրերը շատ հետեւողական են, որպեսզի այս պայքարը մեզ բերի հաղթանակի»,- հայտարարել Է Վաշաձեն:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am